26.10.2019|
13:48
Հոկտեմբերի 24-26-ը, Երևանի և Թբիլիսիի քաղաքապետարանների համագործակցությամբ, Թբիլիսիում Թումանյանական օրեր են: Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում է: